Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործունեության փոփոխություններ դեռ չեն նախատեսվում30 ապրիլի 2008 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Հազարմյակի մարտահրավերներ» ամերիկյան կառավարական հիմնադրամի գործունեության կամ ֆինանսավորման փոփոխություններ դեռ չեն նախատեսվում: Ամեն բան ընթանում է առաջվա նման, սակայն պարզ չէ` ինչպիսի որոշում կկայացնի հիմնադրամի գլխավոր ղեկավարությունը: Այդ մասին հայտարարել է «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմանդրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Լրագրողների հետ զրույցում Հովսեփյանը նշել է, որ ընթացիկ տարում արդեն փոխանցվել է $16 մլն., նաեւ սպասվում է, որ շուտով կփոխանցվի $11 մլն., հաղորդում է Regnum-ը:Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում անհատույց օգնություն է տրամադրում աշխարհի 25 երկրներին, որոնցից 11-ը, այդ թվում Հայաստանը, արդեն ստացել են միջոցների որոշակի հատվածը: Ընթացիկ տարվա մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը տեղյակ է պահել կոնգրեսի անդամներին այն մասին, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Հայաստանին օգնություն տրամադրելու ծրագրերի մի մասը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու պատճառով: «Հայաստանում արտակարգ դրությունը ստիպել է դադարեցնել մեր ծրագրերի մի մասը, քանի որ, ինչպես դուք գիտեք, արտակարգ դրության պայմաններում մենք չենք կարող իրականացնել ծրագրված գործողությունները»,- հայտարարել է Ռայսը, ելույթ ունենալով լսումների ժամանակ ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |