Պիտեր Սեմնեբին չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղի մայիսի կեսերին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին չի պատրաստվում մայիսի կեսերին այցելել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Սեմնեբիի գրասենյակում: «Մենք գիտենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նման տեղեկատվություն են տարածել, սակայն այն իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Սեմնեբիի գրասենյակի աշխատակիցը:



Ապրիլի 30-ին ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսերին այցելել Լեռնային Ղարաբաղ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նիզամի Բախմանովի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---