Amazon-ի եռամսյա եկամուտն աճել է 13 անգամ՝ գերազանցելով $2 մլրդ-ն27 հուլիսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն ինտերնետ ռիթեյլեր համարվող Amazon-ի զուտ եկամուտը 2018-ի երկրորդ եռամսյակում աճել է գրեթե 13 անգամ: Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է $2 միլիարդը: Ընկերությանը հաջողվել է ավելացնել զուտ եկամուտն այդ թվում մանրածախ մասնագիտական բիզնեսի ցուցանիշների աճի շնորհիվ, գրում է «Վեդոմոստին» Financial Times-ի վրա հղումով: Նշվում է, որ զուտ եկամուտն ապրիլ-հունիսին հասել է $2,5 մլրդ-ի կամ $5,07՝ մեկ բաժնետոմսի հաշվարկով, $197 միլիոնի կամ $0,40 մեկ բաժնետմոսի հաշվարկով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հասույթն աճել է գրեթե 40%-ով՝ $37,96 միլիարդից հասնելով $52,90 միլիարդի: Օպերացիոն եկամուտը նախորղ եռամսյակում նույնպես 5-պատկվել է՝ $628 միլիոնից մինչև $2,98 մլրդ: Պարբերականը նշում է, որ հաշվետվությունը միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ընկերության ռեկորդային ցուցանիշների մասին հայտնվեց ներդրողներին հիասթափեցրած Facebook-ի հաշվետվության ֆոնին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |