Ռոնալդուն բանտից խուսափելու համար պետք է Իսպանիային 19 մլն եվրո վճարի![]() 27 հուլիսի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որին մեղադրում են հարկերը չվճարելու մեջ, պայմանավորվածության է հասել Իսպանիայի հարկային մարմինների հետ՝ խուսափելու համար կալանքից: Ռոնալդուն մասնավորապես պետք է տուգանք վճարի՝ 3,2 մլն եվրո: Բացի այդ, 33-ամյա ֆուտբոլիստը պետք է 5,7 մլն եվրո վերադարձնի՝ ինչպես կարծում է հետաքննությունը, հենց այդքան է նա թաքցրել հարկային մարմիններից, ինչպես նաև 1 մլն եվրո կազմող տոկոսներն ու 250-ական եվրո 2 տարվա ազատազրկման յուրքանչյուր օրվա համար, որին նա կարող էր դատապարտվել: Արդյունքում ընդհանուր գումարը, որը պետք է վճարի ֆուտբոլիստը, կազմել է մոտ 19 մլն եվրո, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Իսպանական օրենսդրությամբ իրական ազատազրկումը կարող է փոխարինվել պայմանականով, եթե այն չի գերազանցում 2 տարին և հանցագործությունն առաջին անգամ է կատարվել: Ուստի, Ռոնալդուն, ամեն դեպքում, հավանաբար, կխուսափեր կալանքից: Իսպանիայի իրավապահ մարմինները մեղադրանք էին ներկայացրել Ռոնալդուին 2011-2017թթ. հարկեր չմուծելու համար: Սկզբից նրան մինչև 3 տարվա ազատազրկում և մինչև 28 մլն եվրո տուգանք էր սպառնում: Ֆուտբոլիստը պնդում էր, որ երբեք չի փորձել խուսափել հարկեր վճարելուց: Հունիսին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն գործարք է կնքել հետաքննության հետ՝ համաձայնվելով 18,8 մլն եվրո տուգանք մուծել և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |