Լավրովը Մնացականյանին է զանգել

Լավրովը Մնացականյանին է զանգել

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկու երկրի փոխգործակցությանը վերաբերող առանձին հարցեր, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ գործակցությունը:

Ավելի վաղ, հեռախոսազրույց էին ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---