Թուրքիան պատրաստվում է ՀՕՊ համակարգ ստեղծել իր տարածքում30 ապրիլի 2008 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության վարչությունը մրցույթ է հայտարարել համակարգերի գնման համար, որոնք կպաշտպանեն հրթիռային հարվածներից: Նախագծում ամենակարեւոր կետը հեռահար հրթիռներից պաշտպանության համակարգի տեղադրումն է: Այդ նպատակով բանակի հրամանատարությունը ծրագրում է նախնական փուլում 4 համակարգ ձեռք բերել: Համակարգերից մեկը կլինի Անկարայում, մյուսը` Ստամբուլում, մնացած երկուսը` հաշվի առնելով պոտենցիալ վտանգի մյուս ուղղությունները: ՀՕՊ համակարգերը կսկսեն գործել 2010 թվականին: Երկրորդ փուլում կգնվեն եւս 4 համակարգ, եւ այդպիսով ՀՕՊ համակարգն ամբողջությամբ կձեւավորվի: Թուրքիայի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը նախընտրությունը տալիս է ՀՕՊ համակարգերից երեքին: Դրանք են ԱՄՆ-ի արտադրության «Patriot», Ռուսաստանի արտադրության «Ս-300» եւ «Ս-400», ինչպես նաեւ Իսրայելի արտադրության «Arrow-2», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |