Դեսպան. Իրանը բարձր է գնահատում Հայաստանի զուսպ արձագանքը տարածաշրջանի երկրներից մեկի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին30 ապրիլի 2008 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Դեսպանն ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նախագահ Ահմադինեժադի անձնական ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանն իրանական կողմի մտադրությունների եւս մեկ վկայությունն է:Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարեւոր նշանակությունը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում: Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունները բնութագրել է կայուն եւ զարգացող եւ ասել, որ Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու գործակցության շրջանակը: Նախագահը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքն, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը: Հանդիպմանը խոսվել է նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանը բավականին բարդ է, եւ երկրների ջանքերը պետք է միտված լինեն տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Դեսպան Սաղայիանի խոսքով, իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի զուսպ արձագանքը տարածաշրջանի երկրներից մեկի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին: Սերժ Սարգսյանը ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նախագահը եւս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին համապատասխան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |