ՀՀ ԱԳՆ ղեկավարը ճիշտ է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած հայտարարությունը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ30 ապրիլի 2008 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հաստատել է պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունների հիման վրա: Զրուցելով այսօր Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ, նախարարը նկատել է, որ խաղաղ գործընթացի արդյունավետ շարունակության համար «անհրաժեշտ է նաեւ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը»: Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ ճիշտ է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, «քանի որ ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններն ու գործողությունները չէին կարող պատասխան չստանալ»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձեւը Ղարաբաղի հակամարտության շուրջ, «մեծ խոչընդոտ է առաջացրել խաղաղ գործընթացում», հաղորդում է Մեդիամաքսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |