2018-ի 6 ամսում ՀՀ բնակչության նվազման տեմպերը դանդաղել են![]() 1 օգոստոսի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2,969,800 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2,972,700 մարդ. կես տարում երկրի բնակչությունը նվազել է 0,1%-ով կամ 4700 հոգով: Մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում երկրի բնակչության թիվը նվազել է 0,2%-ով կամ 6200 հոգով. 2017-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2,986,100, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 2,979,900 մարդ: 2018-ի հուլիսին 2017-ի հուլիսի նկատմամբ, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 0,3%-ով կամ 10,100 հոգով: 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան օդային ճանապարհով ժամանած ուղևորների թիվը վերջին ավելի քան մեկ տասնամյակում առաջին անգամ 21.404-ով գերազանցել է նույն ժամանակահատվածում մեկնածների թվին: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում օդային ճանապարհով Հայաստան է եկել 614.178 ուղևոր, մեկնել՝ 592.774 ուղևոր: Հաշվետու ժամանակահատավածում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորների թիվը կազմել է 554.359, ժամանածներինը՝ 576.505: «Շիրակի» օդանավակայանից մեկնածների թիվը կազմել է38.415, ժամանածներինը՝ 37.673: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |