ԱԺ 38 պատգամավոր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել 1 օգոստոսի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այդ մասին տեղեկացրել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է Aysor.am-ը: «38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», - նշել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման նախաձեռնություն պատրաստվում է ցուցաբերել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, որ սկսել են ստորագրահավաքի գործընթաց, «ինչը բխում է թե կուսակցության, թե խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Ընթերցեք նաև.Բագրատյան. Քոչարյանի խափանման միջոցն ավելի մեղմ կարող էր լինել Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |