ՌԴ պաշտպանության փոխնախարարը Երևանում է․ Բանակցել է Տոնոյանի ու Մնացականյանի հետ![]() 2 օգոստոսի 2018 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ։ Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ: Կողմերը, անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |