ՀՀ-ն հնարավոր է՝ դիմի ՌԴ-ին երրորդ ռազմական վարկի համար 3 օգոստոսի 2018 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, հնարավոր է՝ դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։ Պատասխանելով նոր վարկի համար դիմելու հնարավորության մասին հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Հնարավոր է»: Այն հարցին, թե այդ ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, նախարարն արձագանքել է. «Ոչ», հայտնում է Aysor.am-ը։ Դավիթ Տոնոյանն ասել է նաև, թե 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է։«Վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն», - ասել է նա։ Նախարարը հավելել է նաև, որ վարկային միջոցներից բացի, Հայաստանը զենքի այլ գնումներ ևս կատարում է։ «Իհարկե, գնումներ կատարվում են աշխարհի բոլոր ծայրամասերից», - ասել է Դավիթ Տոնոյանը։ Նախարարն ասել է, որ Հայաստանը սպառազինության գնումների հետ կապված բանակցություններ վարում է ՀԱՊԿ անդամ երկրներից բացի այլ երկրների հետ ևս, սակայն, երկրներ չի թվարկել։ Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |