Մայիսի 6-ին Ստրասբուրգում կկայանա Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը 5 մայիսի 2008 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Նախարարը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Մայիսի 6-ին Է.Նալբանդյանը կուղեւորվի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին, որին հանդես կգա ելույթով: Նույն օրը Ստրասբուրգում կկայանա նախարար Նալբանդյանի հանդիպումը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ստրասբուրգում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ դե Բրիշամբոյի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպայի խորհրիդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ: Նախատեսված են ՀՀ արտգործնախարարի հանդիպումները Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի,եւ Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ: Նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |