Նոր Զելանդիայի խորհրդարնը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 6 օգոստոսի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Գործընթացը սկսելու նախաձեռնողներից մեկը «կանաչներից» Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարետ Հյուգն է: Այդ մասին հայտնել է տեղական TVNZ հանրային հեռուստաընկերությունը: «Մենք մտադիր ենք ճանաչման հարցը ներկայացնել խորհրդարանում և խնդրում ենք բոլոր պատգամավորներին աջակցել մեզ: Հայերի հետ տեղի ունեցածն առնչվում է բոլոր ժողովրդների պատմությանը»,- ասել է պատգամավորը: Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915-ի ողբերգությունը: Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակն իր հերթին առաջիկայում երկրի խորհրդարանում կազմակերպելու է «Բնաջնջելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |