ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը 2018-ի հունվար-հուլիսին աճել է 11%-ով 6 օգոստոսի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 318 հազար 585 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.8 տոկոսով: 2018 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 300 հազար 687 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 7.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9 հազար 478 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 12 հազար 708 տոննա ապրանք: 2018 թվականի հուլիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 898 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 9 հազար 98 մարդ, հայտնում է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 93 հազար 986 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 44 հազար 271 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |