ԵԱՀԿ Մինսկի խումբը «լավ արդյունքներ» է ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներից 5 մայիսի 2008 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ճանաչողական բնույթ կկրի, այնուամենայնիվ, մենք նրանից լավ արդյունքներ ենք ակնկալում»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, Է.Մամեդյարովի եւ Է.Նալբանդյանի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 118-րդ ընդլայնված նիստի շեմին ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել աշխատանքը: «Մենք տեսնում ենք բանակցային գործընթացում աշխատանքը շարունակելու ցանկություն երկու կողմի մոտ»: Բերնար Ֆասյեն հաղորդել է նաեւ, որ որեւէ արմատական առաջարկ համանախագահները չեն պատրաստվում ներկայացնել: «Սակայն, մենք կքննարկենք ԵԱՀԿ ՄԽ այցի հարցը տարածաշրջան, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը»: Միջնորդն ընդգծել է, որ կա այդ հանդիպման մի քանի տարբերակ: Այդպես, հանդիպումը կարող է տեղի ունենալ 12-րդ Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, որ կայանալու է հունիսի 6-8 Սանքտ Պետերբուրգում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |