«Հազարամյակի մարտահրավերները» չի կարող ֆինանսավորել ՀՀ-ին![]() 7 օգոստոսի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, չի կարող ֆինանսավորել Հայաստանին` անսպասելի պատճառով: Այդ մասին ասվում է «Ամերիկայի ձայնի» ֆեյսբուքյան հրապարակման մեջ: Հայաստանը հավակնում էր 140 մլն դոլար ստանալ կորպորացիայի ծրագրի շրջանակում: Կորպորացիան ֆինանսական զգալի աջակցություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող, սակայն, ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրներին: Հայաստանին չաջակցելու պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի՝ 2018թ. հուլիսի 1-ի զեկույցի համաձայն, Հայաստանը դարձել է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր: Կորպորացիայից հայտնել են, որ «Հազարամյակի մարտահրավերը» կարող է աջակցել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի միայն ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրներին: ՀՀ նոր իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը շահագրգռված է վերսկսել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ համագործակցությունը: Մայիսի 9-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացնելով «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում Հայաստանին 140 մլն դոլոր հատկացնելու գործընթացը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |