Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք շարունակում են բիզնեսն Իրանի հետ![]() 7 օգոստոսի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք կշարունակեն բիզնես գործունեությունն Իրանի հետ: «Ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի հետ, գործ կունենա ԱՄՆ հետ»,-գրել է նա Twitter-ում: «Ես խաղաղություն եմ պահանջում ամբողջ աշխարհում, պակասին համաձայն չեմ»,-հավելել է նա: Ըստ Թրամփի, նոր սահմանափակող միջոցներն Իրանի դեմ երբևէ ձեռնարկվածներից «ամենակոշտն են», գրում է Lenta.ru-ն: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |