Նոր Զելանդիայի Հայ դատը կոչ է արել երկրի վարչապետին փոխել դիրքորոշումը Ցեղասպանության հարցում

Նոր Զելանդիայի Հայ դատը կոչ է արել երկրի վարչապետին փոխել դիրքորոշումը Ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը:

Վելինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը միշտ ճանաչել է 1915-ի ողբերգական իրադարձությունները, սակայն հարկավոր է ձեռնպահ մնալ կոնկրետ տերմինաբանությունից (ցեղասպանություն եզրույթից) այդ իրադարձությունները գնահատելիս և թողնել այդ հարցը հակամարտության անմիջական կողմերի դիտարկմանը:

Նոր Զելանդիայի «Կանաչների»կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Կոչ է արվել նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնում է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի կայքը:

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսելու նախաձեռնողներից մեկը «կանաչներից» Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարետ Հյուգն է: Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915-ի ողբերգությունը:

Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակն իր հերթին առաջիկայում երկրի խորհրդարանում կազմակերպելու է «Բնաջնջելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---