ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից![]() 8 օգոստոսի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից 10 տարի անց ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ավարտել ռազմական ներկայությունը Վրաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը՝ հավելելով, որ Մոսկվան պետք է կատարի 2008-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորություններն ու դուրս բերի զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից: «Այդ շրջանները Վրաստանի բաղկացուցիչ մասն են, ոչ թե Ռուսաստանի», - ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ Նոյերթի, «ԱՄՆ-ն նախկինի պես սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ռուսական զորքերի տեղակայումն Աբխազիայում և Հարավային Օսիայում դատապարտել է նաև Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը: Նա նշել է, որ ՌԴ քաղաքականությունը «Վրաստանի շրջանների հանդեպ խախտում է միջազգային իրավունքը»՝ կոչ անելով թույլ տալ ԵՄ դիտորդների մուտքն Աբխազիա և Հարավային Օսիա: 2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |