Փաշինյանն առաջիկայում Իրան կայցելի![]() 9 օգոստոսի 2018 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին նշվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիի միջև հանդիպմանը: «Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրի հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների գործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը: Նա բարձր գնահատել երկու երկրի ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը և հույս հայտնել, որ ՀՀ-ԻԻՀ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները «կնպաստեն նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերությունների ստեղծմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը»: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |