Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ 7 մայիսի 2008 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումից հետո Է. Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, ներկայացրեցին իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները: Նախարարները նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները եւ նախագահների կողմից կընդունվեն հետագա անելիքները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |