Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը![]() 10 օգոստոսի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում, որը բավականին պահանջված է հայ զբոսաշրջիկների կողմից, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը: Հրշեջ փրկարարները ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Ագմաշենեբելի, Սուխումիի և Թխիլաշվիլիի փողոցներում: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը: «Արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան ծառայությունը 30 ահազանգ է ստացել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն այժմ բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |