ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 7 մայիսի 2008 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամալ ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Է. Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչեւ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |