Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին. Բոլորս, այդ թվում՝ ՌԴ գործընկերները, պետք է հարմարվենք նոր իրավիճակին10 օգոստոսի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Նոր իրավիճակ է և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին։ «Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասել էր, որ «վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։ «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել էր նա: Լավրովն ասել էր նաև, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |