Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար![]() 10 օգոստոսի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը լիազորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2018 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- մասնավորապես նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին՝ իր գլխավորած կառավարության 100 պրն ամփոփելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |