Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմում

Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմում

PanARMENIAN.Net - Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմում։ Այս մասին ֆիլմի թվիթերյան միկրոբլոգում գրառում է հրապարակվել։

Դերասանը կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսին։

«Մեզ համար մեծ պատվի է աշխատել այսպիսի տաղանդավոր դերասանի հետ», - նշվում է գրառման մեջ։

Ֆիլմը կպատմի չարի և բարու հավերժական պայքարի, ճշմարտության և խղճի վերաիմաստավորման և մարդկային ճակատագրերի մասին:

«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագիծը պատմելու է Արցախյան գոյամարտի, Ապրիլյան պատերազմի մասին: ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ այլ դերասաններ ևս։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---