Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին![]() 10 օգոստոսի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հայտնում է «Փաստինֆոն»: Որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին ժամը 16.00-ին: «Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի», - հայտարարել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը սկսվել էր օգոստոսի 9-ին: Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն մոտ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվեց՝ օգոստոսի 10-ին 14.00-ին շարունակելու որոշմամբ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |