Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով Համաշխարհային հայկական կոնգրեսը միասնական բանաձեւ է ընդունելու Ղարաբաղի հարցով 7 մայիսի 2008 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսը Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով մտադիր է աշխարհի 30-40 երկրների հայ համայնքներում նույն օրը ժողովներ եւ միջոցառումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Այդ մասին հայտնել է Կոնգրեսի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Տվյալ գործողության նպատակն է Ղարաբաղի հարցով համահայկական դիրքորոշման ձեւավորումը, ինչը կարող է դառնալ հայկական կողմից շահերի լոբբինգի հիմքը»,- ասել է նա լրագրողներին չորեքշաբթի օրը: Սարգսյանը հայտնել է, որ ներկա դրությամբ Համահայկական կոնգրեսը բանակցություններ է վարում գործընկեր-կազմակերպությունների հետ, եւ այդ նիստերի արդյունքում միասնական բանաձեւ կընդունվի, որը կներկայացնի հայկական կողմի դիրքորոշումը:Արամ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից ակտիվ քարոզչության եւ «իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձի» մասին խոսակցությունների դեպքում, Ղարաբաղի հարցում միասնական դոկտրինի ընդունման անհրաժեշտություն է ծագել: Նրա կարծիքով, հայկական դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում պետք է նախաձեռնողական լինի` հաշվի առնելով Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը: «Մենք պետք է էական քայլերի դիմենք եւ պետք է ձեւավորենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեզ համար ընդունելի որոշում, գիտակցելով Ղարաբաղի կայացման 20-ամյա շրջանը»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |