Վարչապետ․ Հեղափոխության հաղթանակը կանգնեցնել փորձողները կհայտնվեն «պատմության աղբանոցում» (վիդեո) 14 օգոստոսի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն, և երկրում չկա որևէ ուժ, որն ի վիճակի է կանգնել ժողովրդի իշխանության դեմ, կամ կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: «Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործության կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության», - ընդգծել է վարչապետը: Նա ասել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է զգում Հայատասանի պետականության, ժողովրդի և օրինականության առաջ: «Մենք այս գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, և դրանց սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում: Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություներով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, այլ տեղափոխել դրանք պետական բյուջե և ծառայեցնել հայ ժողովրդին: Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, Թավշյա հեղափոխության հաղթարշավը այլընտրանք չունի: Оգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում վարչապետը հանրահավաք է անցկացնելու ՝ իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփելու համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |