Ամերիկացի փորձագետ. Ժողովրդավար ՀՀ-ն կարող է լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ![]() 15 օգոստոսի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Center for National Interest-ի (Ազգային Շահի Կենտրոն) ղեկավար Փոլ Սանջերսն ասել է, որ ժողովրդավար Հայաստանը «տեսականորեն կարող է լավ հարաբերություններ պահպանել մերօրյա Ռուսաստանի հետ», հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: «Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ գործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաև՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները», - ասել է Սանջերսը: Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է իրավիճակից, եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը բխում է երկրի պետական շահերից, ապա լուրջ խոչընդոտներ չպետք է լինեն: «Կարծում եմ, Ռուսաստանի առաջնահերթությունը տարածաշրջանում բարեկամաբար տրամադրված հարևաններ ունենալն է, և անշուշտ նրանք սեփական պատկերացումներն ունեն բարեկամության և դրան հասնելու մասին, սակայն, տեսականորեն իմ կարծիքով ժողովրդավար Հայաստանն ունի հնարավորություն բարեկամական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի հետ», - ասել է ամերիկացի փորձագետը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |