Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներ որպես լրացուցիչ քաղաքական լծակ 7 մայիսի 2008 - 21:06 AMT PanARMENIAN.Net - «Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունն ավելացնելու համար»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Ըստ նրա, Բաքուն մինչ այժմ առավեագույնս չի օգտագործել էներգակիրների շահարկումը Արեւմուտքի հանդեպ: Ավելին, շատ արեւմտյան պետությունների համար նա ընկալվում որոպես միակ երկիր, որ կարող է էներգակիրներ առաքել շրջանցելով Ռուսաստանը, եւ հաճախ Ադրբեջանի «քմահաճույքները» կարող են բավարարվել, չնայածա դա անցանկալի է: «Ավելին, նոր քննարկվող էներգահաղորդակցային նախագծերում, ինչպիսին է NABUCCO-ն, պաշտոնական Բաքուն ամեն կերպք փորձում է առավելագույն շահը ստանալ` կարեւոր խաղացող` էներգետիկ խաչմերուկը դառնալով Եվրասիայում` Հայաստանից վերջնականապես առաջ անցնելու համար արտաքին քաղաքական ոլորտում»,- ընդգծել է հայ փորձագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |