ՀՔԾ պետ. Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով![]() 16 օգոստոսի 2018 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», - հայտարարել է ՀՔԾ պետը։ 2008-ի ի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել էր Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դեռևս երկրի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով ներգրավվել է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |