Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է արել բոլոր երկրներին ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` հավատացյալների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, հորդորել է «բոլոր ազգերին եւ երկրներին միասնաբար դատապարտել բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել պատմության ընթացքում»: «Այդ ոճրագործությունների ուրացումը նույնքան անարդարացի է, որքան այդ հանցանքները գործելը: Աշխարհի շատ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանությունը», -փաստել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հավատացյալների հետ երեկվա հանդիպման ժամանակ Բենեդիկտոս 16֊-րդը խոսել է «հայ քրիստոնյաների դաժան փորձությունների» մասին` «հատկապես վերջին դարի ընթացքում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հռոմի նախորդ պապը` Հովհաննես Պողոս երկրորդը 2001 թվականին այցելել Հայաստան եւ հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան Թուրքիայում կատարվածի զոհերի հիշատակին:



Գարեգին երկրորդը Բենեդիկտոս 16֊-րդի հետ կրկին կհանդիպի մայիսի 9-ին ուրբաթ օրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---