Բաբայան. Հակառակորդի հարձակման փորձի պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չէ

Բաբայան. Հակառակորդի հարձակման փորձի պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չէ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ օգոստոսի 17-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի 15 հոգանոց խմբի հարձակումը պայմանավորված չէ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով:

«Ահաբեկչությունը չունի որևէ տրամաբանություն: Այսպիսի փորձեր եղել են և, ցավոք սրտի, միշտ էլ կլինեն Ադրբեջանի կողմից», - ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդն այսպիսի փորձերով մշտապես ստուգել է հայկական կողմի զգոնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---