Հայ-թուրքական բիզնես-խորհրդին մերժել են Ստամբուլում մասնաճյուղ բացելու հարցում 8 մայիսի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում տեղակայված Հայ-թուրքական բիզնես-խորհրդին (TABC) մերժել են Ստամբուլում մասնաճյուղ բացելու հարցում, ինչը հակասում է թուրքական կառավարության պատրաստակամությանը Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն սկսելու առումով: Այդ մասին հայտարարել է Խորհրդի համանախագահը թուրքական կողմից, թուրք գործարար Կաան Սոյակը: «Անցյալ տարի TABC-ն դիմել է Թոււրքիայի Ներքին գործերի նախարարություն Ստամբուլում կազմակերպության ներկայացուցչություն բացելու թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն բացասական պատասխան է ստացել Ստամբուլի նահանգապետի գրասենյակից»,- Սոյակի խոսքերը հաղորդում է Turkish Daily News-ը: «Փետրվարից Խորհրդի անդամները թուրքական եւ հայկական կողմից փորձում են ազդել նախարարության վրա եւ գրասենյակ բացել, որի մասին թուրք դիվանագետները խոսել են ԱՄՆ-ում կայացած կլոր սեղանի ժամանակ: Սակայն Ստամբուլի նահանգապետի նամակը խոչընդոտում է այդ մտադրություններին»,- ընդգծել է Սոյակը: Կառավարության մերժումը անմիջապես հետեւել է Հայաստանի հետ երկխոսություն սկսելու կոչին:Երկու հարեւան երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն այն ժամանակից ի վեր, երբ Անկարան հանդես եկավ Ադրբեջանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի պատերազմում եւ 1993 թվականին փակեց Հայաստանի հետ ունեցած սահմանը: Թուրքիան դեմ է Հայաստանի պահանջին` ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը: TABC-ն ոչ կառավարական կազմակերպություն է` ստեղծված 1997 թվականին, Թուրքիայի եւ Հայաստանի նորմալ հարաբերությունները վերականգնելու համար: Խորհուրդը նաեւ կողմ է հանդես գալիս հայ-թուրքական սահմանի բացմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |