ՀՀ-ն կմասնակցի «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ-ն կմասնակցի «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

«Արմիա 2018» միջոցառման շրջանակում նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---