100 օրում 746 կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել![]() 21 օգոստոսի 2018 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում հանրապետությունում հայտանաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործություն, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի է, Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: «Դրանցից 585-ը հայտնաբերվել է հենց ոստիկանության կողմից»,- ասել Արմեն Ղուկասյանը՝ նշելով, որ ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում: Ըստ Ղուկասյանի՝ միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել են պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի փաստեր, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է: ՀՀ նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել 47,1 մլրդ դրամի չարաշահում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |