Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հունիսին12 մայիսի 2008 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպման հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, երկրների նախագահների հանդիպումը միանգամայն իրական է: Ավելի վաղ ասվել էր, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է անցնել բացառապես միջազգային գագաթնաժողովների շրջանակներում: Հունիսի 6-8-ին Սանքտ Պետերբուրգում կանցնի 12-րդ Միջազգային էներգետիկ համաժողովը եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը: «Սակայն դեռեւս ոչ մի որոշակի բան չի կարելի ասել»,-ընդգծել է Բալայանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |