Ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի գնդակոծման հետեւանքով վիրավորվել է հայ հովիվը12 մայիսի 2008 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, գնդակոծության հետեւանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.): «Հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել նրան ժամը 1240-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջեւանի քաղաքային հիվանդանոց, որտեղ եւ վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է»,-ասել է Շահսուվարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |