Սխալմամբ Նախիջեւանում հայտնված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք12 մայիսի 2008 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Սխալմամբ Նախիջեւանում հայտնված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք համապատասխան աշխատանքից հետո: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեին հայրենիք մեկ շաբաթ առաջ, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն ասել է թե «հարկավոր է համապատասխան աշխատանք կատարել» եւ հետաձգել է փոխանցումը: Օհանյանը կարծիք է հայտնել, որ այս անգամ վերադարձը չի հետաձգվի: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ՀՀ չորս քաղաքացիներ` Վանիկ Զմբոյանը Գավառից, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը Նորագյուղ ավանից մեկնել են Խաչիկ գյուղը, իրենց բանակում ծառայող ընկերոջը տեսակցության: Տուն վերադառնալիս, նրան մոլորվել են, եւ հավանաբար, հայտնվել են Նախիջեւանում: Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, թե «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ ջոկատայիններ, որոնք սադրանք էին ծրագրում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |