Մերկելը Ցեղասպանության հուշահամալիրում է![]() 24 օգոստոսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են Մերկելի և Փաշինյանի բանակցությունները: Սա Փաշինյան-Մերկել արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը ոչ ֆորմալ էր և կայացել է հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Մերկելի այցը տարածաշրջանային է։ Նա Երևան է ժամանել Թբիլիսիից, օգոսոտոսի 25-ին կմեկնի Բաքու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |