Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակելու համար: «Հակամարտող կողմերի նախագահների հանդիպման լավ հնարավորություններ կան, Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հանիպման կազմակերպմանը»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեքշաբթի Բաքվում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը:



Մոսկվան կաջակցի կողմերի ցանկացած որոշմանը, որը կընդունվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ասել է Պետդումայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ հունիսին Սանկտ-Պետերբուրգում Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում, որը կանցնի հունիսի 6-7:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---