Նախագիծ. Հանրային վայրերում ծխելը կտուգանվի 50,000 դրամով, գովազդը՝ 800,000-ով![]() 24 օգոստոսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50,000 դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800,000: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200,000 դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չձեռնարկի իրավախախտման կանխարգելման համար: Նանուշյանն ասել է, որ հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում: «Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500,000 դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800,000 դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշել է Նանուշյանը: Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում: 2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |