Մեծ Բրիտանիայի թագուհին մտադիր է օգնե՞լ Թուրքիային դառնալ Եվրամիության անդամ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհին այսօր պետական այցելություն է սկսում Թուրքիա: Ելիզավետա II-ի այցելության ժամանակ նրան ուղեկցում է իր ամուսինը` Էդինբուրգի դուքսը: Վերջին անգամ թագավորական զույգն այստեղ եղել էր 37 տարի առաջ: Ինչպես հաղորդում է բրիտանական միապետության պաշտոնական կայքը, նրանք կայցելեն Անկարա, Ստամբուլ եւ Բուրսա: Ելիզավետա II-ի այցելության նախաձեռնողը Թուրքիայի նոր նախագահ Աբդուլահ Գյուլն է:



«Այդ այցելության հետ Թուրքիայում մեծ հույսեր են կապում. թագուհին մտադիր է ցուցադրել Եվրոպային այդ երկիրը ԵՄ շարքերում տեսնելու իր ցանկությունը, որի անդամ դառնալուն Թուրքիային շարունակում են մերժել Հայոց ցեղասպանության եւ այլ առիթներով»,- գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---