Մերկելն ու Փաշինյանը համատեղ ասուլիս են տալիս (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը մեկնարկել է։ Փաշինյանը պատմական է որակել Մերկելի այցը Հայաստան։ 18։47 Մերկելն ասել է, որ հետևել են Թավշյա հեղափոխության օրերին ՀՀ-ում զարգացումներին։ Նա նշել է, որ ՀՀ-ն և Գերմանիան կարող են ընդլայնել իրենց գործակցությունը տնտեսական, կրթական ոլորտներում։ 18։50«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում», - ասել է Մերկելը։ Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ 18։52 Մերկելն ասել է, որ ԵՄ-ն իրենից կախված ամեն ինչ կանի վիզաների ազատականացման ուղղությամբ։ 18։54 Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն արտաքին քաղաքականությունը չի վարում գործընկերների հետ գործակցությունը հակակշռելով։ «Մեր քննարկման արդյունքում ընդգծվել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության այս մոտեցումն ընկալելի է Գերմանիայի կողմից», - ասել է Փաշինյանը։ 18։56 «ՀՀ-ն լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործակցել ԵՄ-ի հետ՝ գործակցելով ՌԴ-ի հետ», - ասել է Մերկելը։ Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են երկու երկրի ղեկավարների բանակցությունները: Մերկելն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |