Թուրք պատմաբանների հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, պետք րէ լուրջ ընդունել13 մայիսի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրք պատմաբանների հայտարարությունները, մասնավորապես, Թուրքական պատմական միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուի խոսքերը Հայոց ցեղասպանության փաստերի «կեղծման» մասին, չարժէ լուրջ ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Իբր իրենց մոտ եղած փաստաթղթերի մասին պնդումները Թուրքիայի հերթական քարոզչական հնարքն է: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դրվում: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության կեղծումը ապացուցող փաստաթղթերին, որոնք, ըստ Խալաչողլուի, հավաքվել են տարբեր երկրներից, ապա դա եւս սուտ է: Կան գերմանական, բրիտանական եւ ամերիկյան արխիվների փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում: Իսկ ընդհանրապես, Յուսիֆ Խալաչողլուն Օսմանյան շրջանի լավ մասնագետ է, եւ նա Թուրքիային ավելի մեծ օգուտ կբերեր, եթե զբաղվեր այդ շրջանի հետազոտությամբ»,- ասել է Սաֆրաստյանը:«Թուրքական պատմական հասարակությունը 100 հազար արխիվացված փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն չի իրականացվել օսմանյան թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին»,- հաղորդել է միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Խալաչողլուն նշել է, որ Թուրքական պատմական միությունը նյութեր եւ տեղեկատվություն է հավաքել տարբեր երկրներից, հաղորդում է 1news.ru-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |