Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է «խաղաղություն» անվանել13 մայիսի 2008 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կարեւոր է ոչ թե հենց Բիշկեկի արձանագրությունը, այլ այն, որ 14 տարի է հակամարտության կողմերի միջեւ հրադադար է տիրում, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է անվանել «խաղաղություն»: «Ես համաձայն չեմ, որ ասում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Եթե չեն կրակում, նշանակում է խաղաղ գործընթաց է: Բիշկեկի արձանագրությունը փաստաթուղթ էր, որը ամրագրում էր դրությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գծում 1994 թվականին: Եւ այդ դրությունը պահպանվում է մինչ օրս»,- նշել է Իսկանդարյանը:1994 թվականի մայիսի 12-ին կնքվել է Բիշկեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Պավել Գրաչյովն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը այդ պահին չստորագրեց. նրան շտապ կանչել էին Բաքու: Ավելի ուշ ադրբեջանական կողմը փաստաթուղթն ստորագրեց Բաքվում, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկար ժամանակ հրադադար հաստատվեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |