«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է հետաձգվել27 օգոստոսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է ավելի ուշ հեռարձակվել, քան ծրագրվում էր: Ըստ կինեմատոգրաֆիստ Ջո Բաուերի, որը պատասխանատու է շոուի հատուկ վիզուալ էֆեկտների համար, նախագիծը հավակնելու է 2020 թվականի «Էմմիի» մրցանակներին: Մրցանակին հավակնելու համար սերիալը պետք է եթեր դուրս գա 2019-ի հունիսի 1-ի և 2020 թվականի մայիսի 31-ի ընթացքում: Այդպիսով, եթերաշրջանի մեծ մասը կթողարկվի 2020-ի ամառվանից ոչ շուտ, գրում է Lenta.ru-ն HuffPost-ի վրա հղումով: Ավելի վաղ նախատեսվում էր «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը թողարկել 2019-ի ապրիլին: Այդ դեպքում այն կկարողանար հավակնել «Էմմիին» արդեն 2019-ին: Այնուամենայնիվ, ըստ մրցանակաբաշխության ներկայացուցչի, կազմակերպիչները երբեմն անում են բացառություններ և եթե մի քանի էպիզոդ թողարկվի մինչև 2019-ի մայիսը, դրանք կարող են հայտնվել հավակնորդների ցանկում: Հուլիսին բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները հայտարարեց, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանն ամենաարյունալին ու էմոցիոնալը կլինի սերիալում: Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |