Հայաստանի քաղաքացիները լքում են Լիբանանը13 մայիսի 2008 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանի չորս քաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել լքել Բեյրութը, Հայաստանի դեսպանատան դիվանագիտական մեքենայով տարվել են սիրիա-լիբանանյան սահմանի մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Հայաստանի քաղաքացիները վերադառնում են Երեւան Երեւան-Հալեպ չվերթով, որը իրականացնում է «Արմավիա» ընկերությունը»,- ասել է նա: Տիգրան Բալայանը նաեւ նշել է, որ իրադրությունը Լիբանանում կարգավորվում է:Մայիսի 10-ին Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան կոչ է արել զինվորականներին վերականգնել կարգուկանոնը ողջ երկրում եւ հասնել նրան, որպեսզի փողոցներում զինված մարդիկ չլինեն: Հեռուստատեսային ուղերձում Սինիորան հայտարարել է, որ կառավարությունը երբեք պատերազմ չի հայտարարի «Հեզբոլահին»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունը չի հանդուրժի այն փաստը, որ խմբավորումը զենք է կիրառում: Վարչապետի ելույթից մի քանի ժամ առաջ «Հեզբոլահի» գրոհայինները լքել են Բեյրութի արեւմտյան շրջանների փողոցները, որոնք հայտնվել էին նրանց վերահսկողության տակ: Երեք օր շարունակվում էին զինված բախումները գրոհայինների եւ իշխանության զինվորականների միջեւ: Արդյունքում զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, հիմնականում` խաղաղ բնակիչներ: Բացի այդ, զինված բախումները Տրիպոլիում եւս խլել է նվազագույնը երեք մարդու կյանք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |